Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» երրորդ ամփոփիչ ստուգումը

Հունիս 16,2016 16:44

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի (անգլ.՝ EFF) շրջանակում Հայաստանի կատարողականի երրորդ ամփոփիչ ստուգումը: Ավարտը տալիս է 15.65 միլիոն ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք) (շուրջ 22.01 միլիոն ԱՄՆ դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 50.87 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 71.53 միլիոն ԱՄՆ դոլար): 82.21 միլիոն ՓՀԻ (շուրջ 115.60 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով երկարաձգվող սույն ծրագիրը հաստատվել է 2014 թ. մարտի 7-ին(տե՛ս մամուլի թիվ 14/88 հաղորդագրությունը): Ավարտելով ամփոփիչ ստուգումը՝ Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև բյուջեի պակասուրդի 2015 թ. դեկտեմբերի վերջի կատարողական չափորոշչի (ԿՉ) չկատարման համար բացառություն անելու, 2016 թ. հունիսի վերջի բյուջեի պակասուրդի և բյուջետային ներքին վարկավորման ԿՉ-ների փոփոխության, ինչպես նաև զուտ ներքին ակտիվների (ԶՆԱ) ԿՉ-ից դրամավարկային քաղաքականության շուրջ խորհրդակցելու դրույթի անցում կատարելու (2016 թ. հունիսի վերջի դրությամբ) մասին իշխանությունների դիմումին: Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար պրն. Միցուհիրո Ֆուրուսավան ասաց. «Չնայած արտաքին դժվարին պայմաններին՝ ծրագրի կատարողականն ընդհանուր առմամբ բավարար է եղել, ընդ որում ապահովվել է թիրախների մեծ մասը: Համաշխարհային և տարածաշրջանային թույլ պայմանները, ապրանքների ավելի ցածր գների և դրամական փոխանցումների միջոցով, նպաստել են ներքին պահանջարկի նվազմանը:

Ավելին, բացասական են եղել բանկային վարկավորման աճը և գնաճը: Այնուամենայնիվ, իրական ՀՆԱ-ի չափավոր աճը պահպանվել է՝ պայմանավորված հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերում արտահանմանն հետ Արժույթի միջազգային հիմնադրամ Վաշինգտոն, Կ.Շ. 20431, ԱՄՆ 2 կապված առաջարկի գործոններով: Դրամավարկային պայմանները կայունացել են, իսկ արտարժութային շուկայի ճնշումները՝ նվազել: «Իշխանությունները հավատարիմ են մնում հարկաբյուջետային կոնսոլիդացմանը և պարտքի կայունությանը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով եկամուտների աճին` ապահովելով և ավելացնելով կապիտալ և սոցիալական ծախսերը: Հարկային նոր օրենսգիրքը (ազգային ժողովին վերջերս ներկայացված) տալիս է հարկման բազան ընդլայնելու լուրջ հնարավորություն՝ կրճատելով արտոնությունները և արձագանքելով բացերին և այդպիսով օժանդակելով թե՛ կոնսոլիդացմանը և թե՛ աճին նպաստող ծախսերի ավելացմանը: «Կենտրոնական բանկի գործողություններն օգնել են շուկայում կանոնավոր պայմանների և ֆինանսական կայության ապահովմանը: Առաջիկայում փոխարժեքի քաղաքականությամբ կշարունակվեն սահմանափակվել միջամտությունները և պահպանվել բուֆերները: Դրամավարկային պայմանների բնականոնության հետագա վերականգնումը կօգնի գնաճն ավելի մոտեցնել թիրախին և կօժանդակի բանկային վարկավորման վերսկսմանը, իսկ մակրո և միկրո նորմատիվների կիրառումը և ճգնաժամային պատրաստվածության ծրագրի հետագա ամրապնդումը կօգնեն ֆինանսական շուկաներում կանոնավոր պայմանների պահպանմանը:

«Մրցակցության, մրցունակության և տարածաշրջանային ու համաշխարհային ինտեգրման բարելավմանն ուղղված հետագա կառուցվածքային բարեփոխումներին հետամուտ լինելը շարունակում է կարևորվել խոցելիությունների նվազեցման և միջնաժամկետ աճին օժանդակելու առումով: Բյուջեի սահմանափակ միջոցների շրջահայաց օգտագործումը երաշխավորելու համար անհրաժեշտ է ապահովել, որ պետական բյուջեն չկլանի կոմունալ և այլ ընկերությունների վնասները կամ պարտավորությունները և նրանց անունից վճարումների կատարումը: «Պահպանվում է մարտահրավերներ պարունակող հեռանկարը, սակայն ծրագրի ռիսկերը կառավարելի են: Համաձայնեցված մի խումբ միջոցառումներն առաջիկայում հետևողականորեն իրականացնելով՝ ծրագիրը կշարունակի ընթանալ իր հունով, կվերաստեղծվեն բուֆերները և քաղաքականության հնարավորությունները և կարագացվի բարեփոխումների օրակարգի առանցքային նպատակների ապահովումը»:

Untitled-1 Untitled-2 Untitled-3

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930