Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին նախարարը պնդում է՝ ԲՀԿ-ում ասելիք չունեն (Տեսանյութ)

Հունիս 16,2016 15:53

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ԲՀԿ-ից հեռացված Գեւորգ Պետրոսյանի հայցով նախնական դատական նիստն այսօր հետաձգվեց պատասխանող կողմի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ նախկին նախարարը պահանջում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ավանի տարածքային խորհրդի 12.03.2016 թվականի որոշումն անվավեր ճանաչել: Այդ որոշմամբ նա հեռացվել է կուսակցությունից:

Չնայած Պետրոսյանը դատարանում միջնորդեց առանց պատասխանող կողմի էլ շարունակել դատական նիստը, բայց դատարանը որոշեց հետաձգել նիստը, քանի որ պատասխանող կողմը դատարանին չէր ծանուցել նիստի մասին ծանուցումը ստանալու մասին:

«Վստահ եմ, որ ստացել են ծանուցումը, տեղյակ են դատական նիստի մասին, որովհետեւ բազմիցս տարբեր լրատվամիջոցներով հայտարարել եմ, որ դատարանը հայցն ընդունել է վարույթ:

Իրենց բացակայությունը, իմ համոզմամբ, պայմանավորված է նրանով, որ պարզապես ասելիք չունեն»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Դատարանը հաջորդ նիստի մասին լրացուցիչ կտեղեկացնի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930