Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյանը՝ Սեյրան Օհանյանի տիկնոջ մասին (Տեսանյութ)

Հունիս 16,2016 15:35

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում անդրադառնալով պետական առողջապահության գործակալության կողմից առողջարանային ուղեգրերի կեղծմանը , ասաց. «Երբ այդ հարցը օրակարգ եկավ եւ մենք դիմեցինք իրավապահ մարմիններին, տեղեկացրեցինք, հարուցվեց գործը, ապա կառավարությունը 2014 թվականին որոշում կայացրեց ռիսկերը նվազեցնելու նպատակով ուղեգրման ձեւը փոխել: Այսինքն, մենք դրեցինք պաշտպանիչ շերտով եւ համարակալած ուղեգրերի նոր կարգ, հնարավորինս նվազեցրինք ռիսկերը»:

Նախարարը չբացառեց, որ հնարավոր է որոշակի կեղծիքներ եւս լինեն: Ըստ Մուրադյանի, իրենք կարգի փոփոխմամբ ոչ թե ամբողջությամբ բացառել են նման դեպքերը, այլ ռիսկերը խիստ նվազեցրել են:

Հարցին՝ եղե՞լ են նման դեպքեր, որոնք կատարվել են նախկին նախարարների ժամանակ, բայց բացահայտվել է ներկա նախարարի պաշտոնավարման ընթացքում, Արմեն Մուրադյանը պատասխանեց.«Ես երբեք նպատակ չեմ դրել նախկինների գործերը բացահայտել: Ուղղակի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման տենդենց ունենք, 2014-ից ենք սկսել, քննչական գործողություններ են իրականացվել, բազմաթիվ գործողությունների հետ այս գործողություններն են եղել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Մեր հարցին՝ թե որքան ֆինանսական վնասներ են հասցվել ուղեգրերի կեղծմամբ, նախարարն ասաց, որ դա իրավապահ մարմինները պետք է պարզեն:

Մեր այն դիտարկմանն էլ՝ առողջապահության ոլորտում, ըստ փորձագետների, կոռուպցիոն ռիսկերը շատ բարձր են հատկապես պետպատվեր տեղադրելու գործընթացում, նախարարն ասաց՝ «Համակարգում կուտակված խնդիրները բազմաթիվ են, եւ մենք հետեւողական գնալու ենք այդ խնդիրների լուծմանը, նաեւ՝ ֆինանսավորման հետ կապված»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ը պարոն Մուրադյանից նաեւ հետաքրքրվեց՝ իր խորհրդական, պաշտպանության նախարարի տիկին Ռուզաննա Խաչատրյանն ինչ խորհուրդներով է օգնում նախարարին եւ նախարարությանը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ տիկին Խաչատրյանը զբաղվում է հիմնականում զինվորականների, ֆինանսական եւ տնտեսագիտական խնդիրներով: Իսկ վերջին ամիսներին՝ վիրավոր զինվորների հետ կապված աշխատանքներով եւ զինծառայողների ընտանիքների առողջական դեպքերով: Մեր հարցին՝ իսկ մինչեւ ապրիլյան դեպքերն ի՞նչ խորհուրդներ է տվել խորհրդական Խաչատրյանը, Մուրադյանն ասաց՝ նույնը:

Հիշեցնենք, որ տիկին Խաչատրյանը, որը, ինչպես Մուրադյանն ասաց, վերջին ամիսներին զբաղվում է վիրավոր զինվորների խնդիրներով, երկար ժամանակ չէր այցելել ծանր վիրավորումներ ստացած եւ «Էրեբունի» բուժկենտրոնում բուժվող զինվորներին, մինչեւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն այդ մասին չբարձրաձայնեց, եւ նախարարի խորհրդական Խաչատրյանին չփոխանցեց ծանր վիրավորում ստացած զինվորների մայրերի՝ իրենց երեխաներին այցելելու մասին խոսքերը:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ նախարարությունում փոխնախարարների կրճատումներ սպասվո՞ւմ են, Մուրադյանն ասաց, որ նման հարց չի քննարկվում, ընդհանուր առմամբ, օպտիմալացման աշխատանքները նախարարությունում շարունակվում են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930