Լրահոս
Օրվա լրահոսը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունն «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ

Հունիս 16,2016 15:22

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ 2016թ. մայիսի 25-ին, ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ այսպես կոչված բարեփոխումներին ուղղված գործընթացը կարող է ունենալ որևէ նշանակություն, եթե դրանց արդյունքում ամբողջ ծավալով ընդունվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից ՀՀ-ին հասցեագրված բոլոր առաջարկությունները, որոնք այդպես էլ պատշաճ ուշադրության չարժանացան փաստացի գործող կայուն քաղաքական մեծամասնության կողմից։

Մասնավորապես՝ պետք է վերացվեն հետևյալ սահմանափակումները․

·         Դիտորդների պարտադիր ստուգարք հանձնելու պահանջը,

·         Դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչերի թվաքանակի սահմանումը,

·         Դիտորդների լիազորությունների և գործառույթների նվազեցումը, մասնավորապես՝ ընտրական իրավունքների և գործընթացների խախտումների արձանագրման, դրանց վերացմանն ուղղված նախկին օրենսգրքով նախատեսված արդյունավետ գործառույթները, զեկույցների համար տեղեկատվական աղբյուրների սահմանափակումները, ընտրության արդյունքների բողոքարկման իրավունքը, դիտորդների նկատմամբ հետապնդման անթույլատրելիությունը,

·         Քաղաքական կոալիցիայի ձևավորման համար կուսակցությունների թվի սահմանումը:

·         Վանաձոր, Գյումրի և Երևան քաղաքներում ավագանու ընտրություններում քաղաքացիական նախաձեռնությունների կողմից թեկնածուների առաջադրումը:

Հայաստանի Հանրապետությունում իրական ընտրական բազմազանություն և հավասար հնարավորություններ ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում նախատեսվող տարածքային ցուցակները և իրականացնել միայն մեկ՝ համամասնական սկզբունքով բոլոր պատգամավորների ընտրությունը Հանրապետության ողջ տարածքում՝ բացառելով ըստ գործող օլիգարխների ազդեցության գոտիների ընտրության սկզբունքը, որով նաև կապահովվեն երկու սեռերի ներկայացվածության իմաստալից և իրական երաշխիքները։

Կարևորում ենք ընտրական խախտումների արդյունավետ քննությունը և ընտրական խախտումներ կատարած անձանց հետագա ընտրություններում, բացի որպես ընտրող, այլ կարգավիճակում /վստահված անձ, դիտորդ, որևէ հանձնաժողովի անդամ, թեկնածու/ մասնակցելու իրավունքի սահմանափակումը։

Ընտրական գործընթացի ողջ ընթացքը տեսաձայնագրելու, ընտրողների գրանցամատյանների մատչելիության ապահովման կարևոր խնդիրների լուծումը, առանց վերը նշված խնդիրների լուծման, չի կարող նպաստել արդյունավետ քաղաքացիական վերահսկողության իրականացմանը և ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության ձևավորմանը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հունիսի 16, 2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930