15-ամյա տղան կասկածվում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորի վրա Իջեւան քաղաքում 2 անգամ ավազակային հարձակում գործելու մեջ: Առաջին դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին, երկրորդը՝ հունիսի 15-ին: Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանից տեղեկացանք, որ առաջին դեպքից հետո կամավորը չի դիմել իրավապահներին: Իջեւանի 15-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով («Ավազակությունը, որ կատարվել է զենքի կամ որպես զենք գործադրվող այլ առարկաների գործադրմամբ»):
Այս գործի հետ կապված հանգամանքներ կան, որոնք ճշտելու կարիք ունեն: Ամերիկյան կամավորը Իջեւանի կրթական հաստատություններից մեկում դասախոս է աշխատում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ