Լրահոս
Օրվա լրահոսը

Ազերիների լոբինգը ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի դեմ

Հունիս 16,2016 14:47

Երեկ` 15.06.2016, Բրատիսլավայում տեղի ունեցավ ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի մամլո ասուլիսը, որին հրավիրված էին  լրատվական ծառայությունների և դիվանագիտական բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Ասուլիսը նվիրված էր վերջերս Գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին և Սլովակիայում գործող՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի շուրջ ծագած քննարկումներին։Ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի մասին պարոն Գրիգորյանի ելույթը կապված է ադրբեջանական կենտրոնների կողմից անընդհատ տեղի ունեցող կեղծ մեկնաբանությունների և Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի արձագանքների հետ։ Ինչպես հայտնի է, պարոն Լայչակը հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին և այդ հարցում ստացել է Սլովակիայի Կառավարության մանդատը։ Ելնելով դրանից, ԵՀՄՖ նախագահը բաց նամակով դիմեց պարոն Լայչակին, նրանից ակնկալելով արձագանք՝ ադրբեջանցիների կատարած կեղծարարությունների շուրջ, քանզի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող դիվանագետը պարտավոր է ունենալ նման իրավիճակներին ճիշտ արձագանքելու ունակություն

Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Վուգար Սեիդովն իր՝ «ЕСПЧ – приговор самому «геноциду»»  հովածում կրկին անդրադարձել է Սլովակիայում գործող Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին և հղում կատարելով իր գործընկեր Նազիմ Գաջիեվի` aze.az կայքում տեղ գտած հոդվածներին,  ,հայտարարում է, որ Աշոտ Գրիգորյանը ճիշտ չի ներկայացնում ցեղասպանության մասին Սլովակիայում գործող օրենքը։Ավելին, Վուգար Սեիդովը միաժամանակ հանդես է գալիս հայտարարությամբ, որ չի գործում նաև Շվեյցարիայում համանման օրենք, քանզի թուրք իրավաբան և քաղաքական գործիչ Դողու Փերինչեկը հաղթեց Ցեղասպանության շուրջ հայերի հետ իր ունեցած վեճում։

Ինչպես հայտնի է, այդ հարցին բազմիցս անդրադարձել է Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը մի շարք սիմպոզիումներում և ֆորումներում, այդ թվում՝ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի 15-րդ հոբելյանական համագումարում, որտեղ ելույթ է ունեցել և հաստատել, որ 2009թ․ սեպտեմբերի 1-ից Սլովակիայում գործում է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող 424a օրենքը, ըստ որի քրեական պատասխանատվության է ենթարկվում ցեղասպանությունները ժխտող ցանկացած ոք՝ Սլովակիայի տարածքի վրա։ Ընդ որում, որպես Սլովակիայի օրենսդիր մարմնի կողմից ընդունված Ցեղասպանություններ ընկալվում է Հրեական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանության փաստը (Սլովակիայի Ազգային Խորհուրդ, Բանաձև հ․ 1341, նոյեմբեր 30, 2004թ․)։ Այդ հարցին ԳերագույնԴատարանի նախագահ պարոն Հարաբինը անդրադարձել է նաև Սանկտ-Պետերբուրգի իրավաբանական ֆորումի ընթացքում, որը ներկայացվել էր նաև ռուսական Կոմերսանտ թերթում։Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահի պարզաբանումներից հետո ադրբեջանցիների բարձրացրած վայնասունը ոչ մի մեկնաբանության կարիք չունի։ Սլովակիայի ԱԳ նախարարությունը նույնպես, պետք է որ բավարարված լինի իրավաբանական ամենաբարձր ատյանի կողմից տրված բացատրություններով։

Այսօր, երբ Սլովակիայի արտգործ նախարար Միրոսլավ Լայչակը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի ամենալուրջ հավակնորդներից մեկը, ըստ ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի, նա պարտավոր է հստակ պատասխանով հերքել վերջին տարիների ընթացքում տեղ գտած կեղծարարությունները, որոնք տարածվում են ադրբեջանցի քաղաքական գործիչների և լրագրողների կողմից և ունեն ԵՀՄՖ-ի նախագահի կատարած գործերը նսեմացնելու միտում։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930