Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Չգիտեմ ինչի համար է ճակնդեղի գործարանը, ինչ են սղցնում, ինչ են լվանում» (Տեսանյութ)

Հունիս 16,2016 13:55

«Ամեն շաբաթ լինում եմ Գյումրիում եւ տպավորությունը սարսափելի ճնշող է»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ-ում Գյումրիի քաղաքային ճանապարհների բարեկարգման, լուսավորության համար ՎԶԵԲ-ի հետ կնքված վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ:

Նրա խոսքերով՝ արտագաղթի ավտոբուսները ամենաշատը Գյումրիից են գնում. «Փողոցների վիճակը կատաստրոֆիկ է: Թեթեւ աթլետիկայի օլիմպիական չեմպիոն պետք է լինել, որ կարողանաս Գյումրիի փողոցներով անվնաս անցնես: Դա ուղղակի անտանելի է, ավտոկայանի փողոցը նայեք, այսպիսի աղետալի վիճակ, ոնց որ Գյումրիի փողոցներում է, հնարավոր չէ հանդիպել»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ Ախուրյանի՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ճակնդեղի գործարանի հետ կապված հայտարարեց. «Ճակնդեղից շաքար ստանում են այնքան, ինչքան այնտեղ արտադրվում են գազի հաշվիչներ: Հասկանալի է, չէ՞, որ էդ ճակնդեղի գործարանը որեւէ կապ չունի շաքարի արտադրության հետ: Չգիտեմ ինչի համար է, ինչ են անում, ինչ են սղցնում, ինչ են լվանում էդ գործարանում, որ բերվում է չգիտեմ ինչի հումք ու մաքսակետում այլ բաների տեղ ձեւակերպված անցնում է, բայց եթե գործարանը ծառայեր իր նպատակին, գոնե ռեգիոնի որոշակի հատված կկարողանար ունենալ աշխատանք»:

Գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ Նաիրա Զոհրաբյանին ասաց. «Եթե ամբիոնից խոսում եք ինչ-որ բան, պետք է հիմնավորեք: Գործարանը կառուցվել է՝ շաքարի ճակնդեղից շաքարավազ ստանալու համար, բայց մեր ազգաբնակչությունը, գյուղացիք, այսօր 50 դրամով շաքարի ճակնդեղ չի մշակում, ինքնարժեքը թանկ է լինելու շաքարավազի, եթե 50 դրամից ավելի անեն: Ցանկացած գյուղացու ավելի ձեռնտու է 100 դրամով կարտոֆիլ մշակի, քան 50 դրամով՝ շաքարի ճակնդեղ, որովհետեւ ավելի ծանր աշխատանք է դա, քան կարտոֆիլինը»:

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ միշտ վերապահումով են մոտենում վարկերին, բայց այս դեպքում կողմ են, սա բացառություն է. «Մենք բոլորս ուզում ենք, որ Գյումրին կամաց-կամաց վերածնվի»: Նա ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու, միայն կասկածելի է, որ գումարի 10 տոկոսը՝ մոտ 2 մլն եվրո ծախսվելու է խորհրդատվության վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930