Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

500 հազար դրամ տուգանք՝ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար

Հունիս 16,2016 13:49

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 16-ին շարունակվում էր Նշան Ասատրյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Նշան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուղղակի դիտավորությամբ խոչընդոտել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանող` զանգվածային լրատվության միջոց հանդիսացող` «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի լիազորությունների իրականացմանը:

Դատավոր Արթուր Մկրտչյանը ամբաստանյալ Նշան Ասատրյանին վերջին խոսքի իրավունք տվեց, սակայն վերջինս հրաժարվեց՝ նշելով, որ ավելացնելու բան չունի:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, եւ վերադառնալով խորհրդակցական սենյակից հրապարակեց վճիռը: Ըստ որի, Նշան Ասատրյանը ճանաչվեց մեղավոր, եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվեց տուգանք 500 հազար դրամի չափով:

Նշենք, որ մեղադրող Գեւորգ Գեւորգյանը դատարանից պահանջել էր Նշան Ասատրյանի նկատմամբ նշանակել տուգանք 600 հազար դրամի չափով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930