Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշորի գործ». ըստ ԿԲ-ի` Աշոտ Սուքիասյանը վարկը նպատակային է օգտագործել (Տեսանյութ)

Հունիս 16,2016 13:43

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 16-ին դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «Օֆշորի գործի» քննությունը: Այս դատական նիստին որպես վկա հրավիրվել էին ՀՀ Կենտրոնական բանկի երկու աշխատակիցներ, որոնցից մեկը չէր ներկայացել. այլեւս ԿԲ աշխատակից չէ:

Մյուս վկան` Զառա Ալեքսանյանը դատարանում հայտնեց, որ ԿԲ-ում աշխատում է որպես վերահսկող: Դատավորը հետաքրքրվեց, թե «ԱմերիաԲանկում» ստուգումներ իրականացնելու նպատակով ԿԲ-ում ի՞նչ խումբ է ստեղծվել եւ ի՞նչ է պարզել վերջինս:

DCIM106MEDIA

Վկան տեղեկացրեց, որ 2014թ.-ին «ԱմերիաԲանկում» իրականացվել է նպատակային ստուգում`  ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացված գրության հիման վրա. «Արվել են հարցադրումներ` արդյոք վարկը բանկի կողմից տրամադրվե՞լ է օրենսդրության պահպանմամբ եւ արդյոք վարկն օգտագործվե՞լ է նպատակային:

ԿԲ-ի խմբի կողմից պահանջվել են համապատասխան փաստաթղթեր,  որպեսզի ուսումնասիրվի վարկավորման գործընթացը: Ըստ ԿԲ եզրահանգման` վարկավորումն իրականացվել է օրենսդրությանը համապատասխան:

Ինչ վերաբերում է վարկի նպատակային օգտագործմանը, ԿԲ-ի կողմից ուսումնասիրվել են բիզնես ծրագրերի փաստաթղթերը. վարկը տրամադրվել է մասնաբաժիններով: Ներկայացրել ենք, թե նշված գումարներն ինչպես են օգտագործվել: Մոնիթորինգի համաձայն` նշված 10 մլն 700.000 դոլարի վարկն օգտագործվել է նպատակային»:

DCIM106MEDIA

Տուժող կողմի` Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը հստակեցրեց` Աշոտ Սուքիասյանի կողմից վարկային միջոցները նպատակայի՞ն են օգտագործվել, թե ոչ, պարզե՞լ եք` գնվե՞լ են սարքավորումներ: «Վարկի նպատակը պայմանագրում ընդհանուր կերպով է նշված: Ասված չի, որ Սյերրա-Լեոնեում պետք է սարքավորումներ գնի»,-պատասխանեց ԿԲ աշխատակիցը, ապա հստակեցրեց, որ ըստ փաստաթղթերի` 100.000 դոլարով գնվել են սարքավորումներ` Սյերրա-Լեոնեում  ադամանդի արդյունահանման, իսկ որպես հեռակա բիզնես-ծրագիր` ոսկու առեւտրի կենտրոնի կառուցման նպատակով:

Վկան եւ տուժողի շահերի պաշտպանը տեւական ժամանակ իրար չէին հասկանում. փաստաբանը հարցնում էր` արդյոք վկան տեսե՞լ է համապատասխան փաստաթղթերը, թե որքան գումարով ինչ է գնվել եւ գումարների ինչպիսի շարժ է եղել: Վկան էլ պնդում էր, որ ըստ ԿԲ աշխատակիցների իրականացրած հսկողության` վարկն օգտագործվել է նպատակային:

Paylak HayrapetyanՀիշեցնենք, որ «Օֆշորի» գործով տուժող Փայլակ Հայրապետյանի պնդմամբ` իր 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել եւ Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար` Աֆրիկայում ոսկու եւ ադամանդի արդյունահանման նպատակով:

Սուքիասյանն էլ, ըստ մեղադրանքի, գումարը փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, եւ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

ofshori gorcՍուքիասյանի պնդմամբ էլ` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն առնչություն չունեն օֆշորային սկանդալի հետ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930