Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոնտեվիդեոյում բացվեց Փարամազի հրապարակը. ՀՀ Նախագահը ուղերձ է ուղարկել

Հունիս 16,2016 12:58

Հունիսի 15-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկը վերանվանվեց Հայ ազգային ազատագրական պայքարի հերոս, Հնչակյան հեղափոխական Փարամազի անունով: Չնայած ձմեռային ցուրտ եղանակին, հանդիսավոր արարողությանը ներկա էին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնակատար Օսկար Կուրուշետը, Ուրուգվայի տուրիզմի նախարար Լիլիան Քեշիշյանը, Սոցիալական զարգացման փոխնախարար Անա Օլիվերան, խորհրդարանի պատգամավոր Պեդրո Եստանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Քելենջյանը, Ավետարանական եկեղեցու հովիվ Օբեդ Բոյաջյանը, Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամ, պրոֆեսոր Սամվել Սարգսյանը, ՍԴՀԿ Ուրուգվայի շրջանի վարիչ մարմնի անդամները և շուրջ 100 մասնակիցներ:

Միջոցառումը սկսվեց Ուրուգվայի և Հայաստանի օրհներգների կատարմամբ, ապա ընթերցվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ ուղղված Մոնտեվիդեոյի իշխանություններին և հայ համայնքին (ուղերձը՝ կից): Հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը կատարեցին քաղաքապետի պաշտոնակատար Օսկար Կուրուշետն ու Ուրուգվայի հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը: Օրհնության խոսքում Հակոբ արքեպիսկոպոս Քելենջյանը նկատեց, որ հրապարակի վերանվանումը հայ մեծ հեղափոխական Փարամազի անունով հարգանքի տուրք է մի ողջ ժողովրդի պայքարին: Հայ Առաքելական Եկեղեցին, ըստ Սրբազան առաջնորդի, շնորհակալ է Ուրուգվայի իշխանություններին այս հրապարակի վերանվանման համար, քանի որ Փարամազը եղել է Էջմիածնի ճեմարանի աշակերտ է եղել: Փարամազի և իր ընկերների գործունեության հետքը թարմ է հայ ժողովրդի հիշողության մեջ՝ նշել է Սրբազան Առաջնորդը:
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ, պրոֆեսոր Սամվել Սարգսյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումներով է պսակվում հայ ժողովրդի արդար պայքարը՝ հանուն արդարության վերջնական հաստատման: Նա նաև փոխանցել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության շնորհակալական խոսքը՝ ուղղված Ուրուգվայի իշխանություններին:

ՍԴՀԿ Ուրուգվայի շրջանի վարիչ մարմնի ատենապետ, ճարտարագետ Խորխե Միգել Գինոսյանն իր ելույթի մեջ առանձնացրեց 20-ների պատմական նշանակությունը և նշեց, որ Հնչակյանները մշտապես եղել են սոցիալական արդարության և ազատության ջատագովներ: Փարամազի հրապարակի բացումը՝ նրա նահատակությունից 101 տարի առաջ, ևս մեկ ուղերձ է ցեղասպան Թուրքիային, որ արդարությունը հաղթելու է:

Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնակատար Օսկար Կուրուշետի խոսքերով, Փարամազի հրապարակի բացումը խորհրդանշում է ազատությունը, ժողովրդավարությունը և մարտական արժեքները:

«Փարամազը ողջ է, քանի մենք իրեն հիշում և հարգում ենք»,-ասել է Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնակատարը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930