Վրաստանի իրավապահների իրականացրած գործողությունների շնորհիվ հաջողվել է ձերբակալել Ինտերպոլով միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի Էլվին Ի.-ին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։
Ադրբեջանցի հանցագործը ձերբակալվել է Ինտերպոլի՝ Թբիլիսիի մասնաճյուղի աշխատակիցների, վրաց-թուրքական «Սարփի» սահմանային անցակետի աշխատակիցների և Աջարիայի պարեկապահակային ոստիկանության համատեղ ջանքերով։
Հանցագործին ձերբակալել են Թուրքիայից Վրաստան անցնելու պահին։ Հայտնի է, որ ադրբեջանցու հանդեպ հետախուզում էր հայտարարվել 2016թ. փետրվարից։
Լրատվամիջոցի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցին մեղադրվում է Գերմանիայի Քրեական օրենսգրքի 249, 250 և 25-րդ հոդվածների հատկանիշներով՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտ։