Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ բրիտանական աշխարհահռչակ «Լեդ Զեփելին« ռոք խմբի անդամներ Ջիմի Փեյջն ու Ռոբերտ Փլանթը դատարանում պաշտպանում են իրենց խմբի ամենահայտնի երգերից մեկը համարվող Stairway to Heaven երգի հեղինակային իրավունքները։ Այս գործի կապակցությամբ երեկ դատարանում առաջին վկայություններն է տվել Ջիմի Փեյջը, տեղեկացնում է The Guardian-ը։
Կիթառահար Փեյջը մերժել է մեղադրանքները, թե իրենց հեղինակած երգը կրկնօրինակել է մեկ այլ ռոք խմբի՝ Spirit-ի Taurus գործից։ Ի պատասխան այս մեղադրանքների Փեյջն ասել է, որ նման բան հնարավոր չէ, քանի որ ինքն ընդամենը մի քանի տարի առաջ է լսել Spirit-ի հեղինակած Taurus երգը։
Հետաքրքիր է, որ Փեյջի խոսքերով՝ ինքը լսել է այդ երգը, քանի որ նման խորհուրդ է տվել իր խորթ տղան՝ ասելով, որ երգը շատ նման է Stairway to Heaven երգին։