Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբագիրների նախաձեռնությունը ոչ թե խոսքի ազատությունը սահմանափակելուն է միտված, այլ լրատվական դաշտը կանոնակարգելուն. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 16,2016 12:25

Հարցերի հարցը հենց այն է, թե ո՞րը պետք է համարվի լրատվամիջոց։ Նրանք, որոնք որոշակի պայմանների են համապատասխանում։ Ընդ որում, պարտադիր պայմանների։ Ունեն հրատարակիչ, գրանցված են որպես իրավաբանական անձ, որպեսզի նաեւ պատասխանատվության նորմերով գործեն։

Մեր լրատվամիջոցը ինչ-որ նյութ է հրապարակում, ինչ-որ մեկին դա դուր չի գալիս, կամ համարում է, որ որոշ փաստեր թերի ենք ներկայացրել, հերքում է պահանջում, դատի է տալիս, բարոյական ու ֆինանսական փոխհատուցում է պահանջում։ Մենք էլ պատասխանում ենք, դատարան ենք մտնում, փաստաբան ենք վարձում, մեր աշխատանքի ժամանակ երբեմն ռիսկի ենք դիմում՝ իշխանություններին, ինչ-որ մարդկանց մասին տհաճ նյութեր հրապարակելով եւ այլն։ Բայց ոչ մի դեպքում չենք մոռանում պատասխանատվության մասին, որ մեր ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, թերի, չստուգված տեղեկությունների համար կարող ենք խնդիրների առջեւ կանգնել։

Իսկ այսօր Հայաստանում բազմաթիվ կայքեր կան, որոնք ոչ մի պրոբլեմ չունեն։ Ինչ ուզեն, կարող են գրել, ցանկացած բամբասանք, վիրավորանք, ապատեղեկատվություն, էժանագին սենսացիաներ, մարդկանց անձնական կյանքին վերաբերող անթույլատրելի հրապարակումներ։ Ումի՞ց պատասխան պահանջես, մի հատ կայք է, որը իրավաբանական հարթության վրա գոյություն չունի։ Աներեւույթ կայք է։

Ու սրանով լրատվամիջոցները անհավասար դրության մեջ են դրվում։

Սա հարցի մի կողմն է։ Հաջորդը գրագողությունն է։ Լրագրողը ամբողջ օրը չարչարվում է, նույնիսկ՝ մի քանի օր, հազար տեղ է գնում, զանգում, հանդիպում, ձայնագրում, այդ ամենի վրա աշխատում է, նյութ է պատրաստում եւ հրապարակում։ Տեսեք, թե նա իր աշխատանքի վրա որքան ժամանակ, նյարդեր, էներգիա է ծախսում։

Իսկ ինչ-որ կայք այդ նույն աշխատանքը 10 վայրկյանում copy-paste է անում, տեղադրում իր կայքում, այսինքն գողանում է ուրիշի ապրանքը։ Ընթերցողի համար մեկ է, թե հետաքրքիր այդ նյութը որ կայքում ընթերցի, բայց լրատվամիջոցի, նյութը պատրաստած լրագրողի համար մեկ չէ, որովհետեւ ինքը ընթերցող է կորցնում, պոտենցիալ գովազդատուի, հովանավորի եւ այլն։ Ու այս հարցում էլ առայժմ չի ստացվում պատասխանատվության ինչ-որ մեխանիզմներ կիրառել, փորձեր արվում են, օրինակ, մենք News.am-ի հետ ժամանակին միմյանց հեղինակային իրավունքները հարզելու «կոմյունիկե» ստորագրեցինք, կա լրագրողներին միավորող ֆեսյբուքյան խումբ, որտեղ պարբերաբար գրագողներին են «բռնեցնում», զգուշացնում, որ հանեն գողացված նյութը։ Բայց մեկ է, լրատվամիջոց համարվող բազմաթիվ կայքեր շարունակում են գրագողությամբ զբաղվել։

Այնպես որ, այս նախաձեռնությունը ոչ թե խոսքի ազատությունը սահմանափակելուն է միտված, այլ լրատվական դաշտը կանոնակարգելուն, որպեսզի վերջապես հստակեցվի, թե որը կարող է լրատվամիջոց համարվել, որը՝ ոչ։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930