Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերի դիրքորոշումների միջեւ շփման եզրեր չկան, չեն եղել ու տեսանելի ապագայում չեն լինելու. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 16,2016 12:08

Եվ այսպես՝ տեւական անորոշությունից հետո պաշտոնապես հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրրեջանի նախագահներն այնուամենայնիվ հանդիպելու են Սանկտ Պետերբուրգում։ Քննարկման թեման, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է, կողմերն էլ, ինչպես ընդունված է, հանդիպումից առաջ հույս են հայտնում, թե կհաջողվի խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Բուն խնդիրը հետեւյալն է՝ ո՞րն է, ի վերջո, այդ հանդիպման նպատակը։ Փոխզիջումների հիման վրա հասնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը։ Բայց դա գործնականում անհնար է։ Հայաստանն ու Ադրբեջանը «փոխզիջում» ասելով լրիվ տարբեր բաներ են հասկանում։

Ըստ Ադրբեջանի՝ «փոխզիջումն» այն է, որ հայկական ուժերը ոչ թե միանգամից յոթ շրջան հանձնեն, այլ սկզբում՝ հինգը, հետո Ղարաբաղում հանրաքվե անցկացնեն ու որոշեն, թե ինչ կարգավիճակ են ուզում Ադրբեջանի կազմում, եւ միայն դրանից հետո հանձնեն մյուս երկու շրջանները։

Իսկ հայկական կողմի փոխզիջումն այն է, որ Ադրբեջանը նախ պաշտոնապես ճանաչի ԼՂՀ անկախության իրավունքը, եւ միայն դրանից հետո որոշվի՝ որ շրջաններն են վերադարձման ենթակա, եւ որոնք՝ ոչ։

Այսինքն՝ որքան էլ դիվանագետները խուճուճ տերմիններ օգտագործեն, մի բան ակնհայտ է՝ կողմերի դիրքորոշումների միջեւ շփման եզրեր չկան, չեն եղել ու տեսանելի ապագայում չեն լինելու։

Հիմա հարց է ծագում՝ Ռուսաստանը կարո՞ղ է կողմերին ստիպել զիջումների գնալ։ Օրինակ՝ կարո՞ղ է Ադրբեջանին ստիպել պաշտոնապես ճանաչել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը։ Ոչ, չի կարող։ Եթե Ալիեւը նման բան անի (եւ հանրաքվեի միջոցով փորձի փոխել Ադրբեջանի սահմանադրությունը), անմիջապես կզրկվի իշխանությունից։

Իսկ կարո՞ղ է Հայաստանին ստիպել ընդամենը «բանավոր պայմանավորվածությունների հիման վրա» հանձնել թեկուզ մի ազատագրված շրջան։ Ոչ, չի կարող:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930