Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայում ահաբեկչության ծավալների գրանցվող աճի առնչությամբ և կրկին խոսել 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Փոխվարչապետ Քուրթուլմուշն մասնավորապես ասել է. «Որևէ մեկդ մի անհանգստացեք՝ ահաբեկչական այս գործողությունների հետևում ով ուզում է կանգնած լինի, ինչ ուժեր էլ որ լինեն, մենք հաղթելու ենք և ահաբեկչության այդ պատուհասը հեռացնելու ենք Թուրքիայից։ Բացի այդ, այս էլ ասեմ՝ մի կարծեք, թե Գերմանիայի խորհրդարանի հարգարժան խորհրդարանականները քվեարկելիս թեկուզ փոքր-ինչ մտահոգված էին մեկ դար առաջ այս տարածաշրջանում ապրող օսմանյան քաղաքացիների՝ հայերի, մուսուլմանների և մուսուլման թուրքերի ճակատագրով։ Նրանց մտահոգությունն այս տարածաշրջանի մարդիկ չեն»։