Հղում անելով Mirror-ին՝ rsport.ru-ն այսօր գրել է, որ Դորտմունդի «Բորուսիան» մերժել է Հենրիխ Մխիթարյանին 19 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերելու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը:
Աղբյուրի փոխանցմամբ, այդ որոշումը կապված է այն բանի հետ, որ գերմանական ակումբը ավելի վաղ կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին վաճառել է «Մանչեսթեր Սիթիին», իսկ Մատս Հումելսին՝ Մյունխենի «Բավարիային»:
«Մենք մանրամասն քննարկել ենք մինչեւ պայմանագրի ավարտը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հնարավորությունները եւ եկել եզրակացության, որ կիսապաշտպանը հաջորդ մրցաշրջանը պետք է անցկացնի «Բորուսիայում», – հայտարարել է դորտմունդյան ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ