Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի ՊՆ նախարար. Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքն է աշխարհի համար. «ՌԻԱ»

Հունիս 16,2016 11:30

Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեվիչը խոսել է Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի միջև հարաբերությունների, ինչպես նաև համաշխարհային քաղաքականության վրա Ռուսաստանի ազդեցության մասին, տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Նախարարի կարծիքով՝ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է աշխարհի համար. «Ռուս ժողովրդի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ՝ Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքն է աշխարհի անվտանգության համար»։

Տեղեկացնենք, որ Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Մաչերեվիչը հայտնի է նմանատիպ հայտարարություններով։ 2016թ. հունիսի սկզբին նախարարը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ընդամենը մեկ գումարտակ կարող է զսպել Ռուսաստանի Դաշնությանը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ առաջացած անհամաձայնությունների պատճառով՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները որոշել են ընդարձակել ռազմական այդ դաշինքի ներկայությունն Արևելյան Եվրոպայում։ Այդ նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է չորս գումարտակ ստեղծել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930