Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդման՝ պաշտոնատար անձինք, բռնության գործադրմամբ զուգորդված, անցել են լիազորությունները և կեղծիք կատարել

Հունիս 16,2016 11:02

Քաղաքացի Էդգար Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Էդգար Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016թ. մայիսի 21-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ընկերոջ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս իրեն կանգնեցրել են ՊԵԿ աշխատակիցներ, ապա հայհոյանքներ տալով և ավտոմեքենան վնասելու սպառնալիքներ հնչեցնելով, բռնության գործադրմամբ իրեն դուրս են հանել ավտոմեքենայից: Նույն աշխատակիցները, ստուգելով ավտոմեքենայի սրահը և այնտեղ հայտնաբերելով իր և եղբոր կողմից Երևան քաղաքից գնած գազալիցքավորման տարաները և լվացքի փոշին, հայտարարել են, թե, իբր, դրանք, առանց մաքսային ձևակերպման, ներմուծել է Վրաստանի Հանրապետությունից: Վերջիններս վերցրել են ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, իր վարորդական իրավունքի վկայականը, անձնագիրը ու բջջային հեռախոսը, և ավտոմեքենայի հետ միասին իրեն տարել են Բագրատաշեն մաքսակետ:

Այնուհետև, հիշյալ մաքսակետի աշխատասենյակներից մեկում, մաքսային տեսուչը կազմել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ դրա մեջ մտցնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե, իբր, ըստ իր հայտարարության, նշված գազալիզքավորման տարաները և լվացքի փոշին, առանց մաքսային ձևակերպման, ներմուծել է Վրաստանի Հանրապետությունից: Ծանոթանալով արձանագրության բովանդակությանը, ինքը հրաժարվել է ստորագրել դրա տակ և գրառում է կատարել, որ համաձայն չէ բովանդակության հետ:

Բացի այդ, ՊԵԿ նույն աշխատակիցները հետ են վերադարձրել միայն բջջային հեռախոսը, իսկ տարաներով բեռնված ավտոմեքենան և թվարկված բոլոր փաստաթղթերը, առանց համապատասխան փաստաթղթավորման, պահել են մաքսակետում:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930