Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան որոշ պարզաբանումներ է տվել ֆուտբոլիստի եւ ակումբի փոխհարաբերությունների, ինչպես նաեւ Մխիթարյանի՝ իրենով հետաքրքրվող ակումբների մեջ ընտրության մասին:
Գործակալի խոսքերով, մի քանի շաբաթ առաջ «Բորուսիայի» ղեկավարությունը խոստացել էր, որ Միկին կկարողանա այլ ակումբ տեղափոխվել: Բայց հետո, ըստ երևույթին, վախենալով երկրպագուներից անսպասելի սկսել խոսել, թե Հենրիխը պետք է մինչեւ գործող պայմանագրի ավարտը (2017 թ. ամառ) մնա ակումբում:
Մինո Ռայոլան տարակուսանք է հայտնել, թե «Բորուսիան» ինչո՞ւ է Մատս Հումելսին զիջում թշնամի ակումբ «Բավարիային», իսկ Մխիթարյանին փորձում պահել: Ըստ գործակալի, որի խոսքերը մեջբերել է armsport.am-ը, Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ