Տաղանդների զարգացման Agency for the Performing Arts գործակալությունը դատի է տվել Քարդաշյանների ընտանիքի միանգամից 5 անդամի։ Այս մասին հաղորդում է հանրահայտ The Mirror-ը։
Վերը նշված գործակալությունը դատի է տվել Քիմին, Քլոեին, Քորթնիին, Քեյլիին և Քենդել Ջեներին։ Լրատվամիջոցում տեղի գտած տեղեկության համաձայն՝ դեռևս 2009թ. Քարդաշյաննների և Agency for the Performing Arts գործակալության միջև պայմանագիր էր կնքվել, որի համաձայն Քարդաշյանները պարտավորվում էին հետագայում իրենց ստացած եկամտի 15%-ը հատկացնել այդ գործակալությանը։ Քարդաշյանները նման պարտավորություն էին ստանձնել, իսկ կազմակերպությունն էլ պետք է օգներ ընտանիքին՝ տարբեր կազմակերպությունների հետ նոր պայմանագրեր կնքելու հարցում։
Վերը նշված լրատվամիջոցում նշվում է, որ Քարդաշյանների ընտանիքը միլիոնավոր դոլարների եկամուտ է ստացել հագուստի, կոշիկի և այլ պարագաների գովազդներից։ Ուշագրավ է, որ Agency for the Performing Arts գործակալության պնդմամբ՝ Քարդաշյանները սկսել են խուսափել իրենց ստանձնած պարտավորություններից միայն 2015թ.-ից։