Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղարաբաղի հաշվի՞ն, թե՞ հանուն Ղարաբաղի. 4+4+4. «Ժամանակ»

Հունիս 16,2016 10:12

Երեկ Հայաստանում վերականգնվել է «4+4+4» հայտնի ձևաչափը, որով իշխանությունները, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մի քանի ուժեր և մի քանի քաղաքացիական կազմակերպություններ քննարկում են Ընտրական օրենսգիրքը:

Ամենատարօրինակն այն է, որ այդ օրենսգիրքը ընդունվել էր դեռևս մայիսին, սակայն ահա նորից սկսվում են ներքաղաքական քննարկումներ դրա շուրջ: Ընդ որում, ևս տարօրինակը կամ արտառոցը այն է, որ այդ քննարկումները նախաձեռնում են իշխանությունները: Ավելին՝ նախաձեռնում են, համենայնդեպս, առերևույթ առանց որևէ անհրաժեշտության կամ պարտադրանքի, այսինքն՝ առանց որևէ հանրային պահանջի, բողոքի, զանգվածային կամ ոչ զանգվածային ակցիայի:

Այս օրերին շատ են հնչել դատողություններ, թե ինչը կարող էր իշխանություններին մղել նման քայլի՝ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները վերսկսելու, «4+4+4» ձևաչափը վերականգնելու: Եվ այս առումով, իհարկե, հնչում են տարբեր տեսակետներ՝ կապված նախընտրական զարգացումների և ընտրությունների հետ իշխանությունների միջազգային հանձնառությունների առնչությամբ, որոնց վերաբերյալ արտահայտվել էր Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ի իր՝ ըստ էության հայտնի ծրագրային ելույթում:

Սակայն արժե անկասկած այդ ամենի շարքում ուշադրություն դարձնել ևս մի հանգամանքի վրա, որը առայժմ չի դիտարկվում: Խոսքն այն մասին է, որ իշխանություններն Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները վերսկսում են Սանկտ Պետերբուրգում Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ: Թեև այս երկու գործընթացները իրար հետ ուղիղ որևէ կապ չունեն, սակայն անհերքելի է արտաքին այս գործընթացների ազդեցությունը ներքաղաքական զարգացումների վրա, և ներքաղաքական վիճակի ազդեցությունն այս գործընթացների վրա:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930