Լրահոս
Օրվա լրահոսը

Սոխը, եղինջը եւ մի շարք այլ բույսեր կանխում են մազաթափությունը

Հունիս 16,2016 13:30

Մազերի աճն արագացնելու եւ մազարմատներն ամրացնելու համար եզան լեզվի, երիցուկի, եղեսպակի, եղինջի եւ խնկածաղկի շիլայանման զանգված քսեք գլխամաշկին

Մազերի արմատներն ամրացնելու համար կարելի է օգտագործել բույսերից պատրաստված թուրմ։

Հազարատերեւի, եղինջի տերեւներից, կռատուկի արմատներից թուրմ պատրաստելու համար 1 ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր։
Մազաթափության դեմ շատ լավ միջոց է սոխը, որը չնայած տհաճ հոտ ունի, բայց շատ արդյունավետ է։

1 թեյի գդալ մեղրը, 1 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ բուսական յուղը՝ ցանկալի է գերչակի, 2 թեյի գդալ օճառահեղուկը եւ 1 ճզմած սոխի հյութը խառնել իրար, քսել գլխին, գլուխը կապել, պահել 12 ժամ, այնուհետեւ լվանալ։

Մազաթափության դեմ հրաշալի միջոց է նաեւ եղինջը։ 100 գրամ մանրացրած, չորացրած տերեւների վրա լցնել 0,5 լիտր ջուր, 0,5 լիտր քացախ, եփել կես ժամ եւ ստացված եփուկով ամեն օր լվանալ գլուխը՝ առանց օճառի։ Միաժամանակ օրը 4 անգամ ճաշից առաջ խմել կես բաժակ եղինջի եփուկ (1 ճաշի գդալ մանրացրած եղինջի տերեւները 10 րոպե եփել 400 միլիգրամ ջրով)։

Տերեփուկը եւս մազաթափության դեմ կարելի է օգտագործել։ Այն կարելի է օգտագործել քացախաջրի հետ (1 ճաշի գդալ ծաղիկներին՝ 200 միլիգրամ քացախաջուր)։ Քսել մազերին ամեն օր։

maz-maska8.-2

Որպեսզի մազերը չթափվեն ու չթեփոտվեն, ամեն օր խմել 1 կիլոգրամ մածուն եւ 1 ճաշի գդալ գարեջրի խմորիչ։ Նախաճաշին ուտել կես բաժակ եգիպտացորեն, որը պատրաստում են հետեւյալ ձեւով՝ կես բաժակ եգիպտացորենը լավ լվանում են, վրան ջուր լցնում, ծածկում եւ թողնում ամբողջ գիշեր։ Առավոտյան ըստ ճաշակի քաղցրացնել (կարելի է նաեւ մեղրով), հատիկները խառնել թարմ կաթի կամ մրգահյութի հետ։ Մազաթափության դեմ կարելի է օգտագործել շնալեզվի արմատներից պատրաստված քսուքը, որը պետք է 6 օր անընդմեջ քսել մազարմատներին։

Վաղենակի ծաղիկներից պատրաստված լուծույթը եւս կանխում է մազաթափությունը, բուժում սեբորիան (պատրաստում են 40% սպիրտով, 1:10 հարաբերությամբ)։ Մազարմատներին քսել ամեն օր։ Մազաթափության դեմ պայքարելու շատ հին եւ հայտնի միջոց է խնկունին։

2 թեյի գդալ մանրացրած տերեւների վրա լցնել 300 միլիգրամ ջուր, եփել 5 րոպե եւ պատրաստի եփուկը քսել մազարմատներին։

Մազարմատները սնուցող, մազի աճն արագացնող միջոցներից է կռատուկը։ Այն օգտագործում են ձիթապտղի յուղի հետ (1:10 հարաբերությամբ)։ Մազարմատներին քսել ամեն օր։

Մազերի աճն արագացնելու եւ մազարմատներն ամրացնելու համար մեկական ճաշի գդալ եզան լեզվի, երիցուկի, եղեսպակի, եղինջի եւ խնկածաղկի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թողնել 1 ժամ եւ քամել։ Ավելացնել սեւ հացի այնքան միջուկ, որ ստացվի շիլայանման զանգված։ Տաք վիճակում քսել մազարմատներին, կապել անջրանցիկ կտորով եւ թողնել 2 ժամ։ Մազերը լվանալ առանց օճառի եւ չորացնել։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

15.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930