Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի վերադարձը Րաֆֆի Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի նախագիծ չի համարում. «Ա1+». (Տեսանյութ)

Հունիս 15,2016 23:13

Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի  նկատմամբ բռնությունը վտանգներ է ծնում Արցախի համար:

«Կարծում եմ, որ այն տեռորը, ծեծկռտուքը, որին արդեն ինչ-որ տեղ վարժվել ենք Հայաստանում, մտնում է նաև Արցախի կյանք: Պարզ է, որ իշխանությունը քրեականացված է, այդքանը գիտենք ՀՀ-ում, իսկ եթե դա դառնա նաև ախտորոշիչ ախտանշան Արցախի համար՝ կարծում եմ,  խիստ վտանգավոր է լինելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով նախադեպերը, Րաֆֆի Հովհաննիսյանը ամբողջովին վստահ չէ, որ   այս գործը  օբյեկտիվ բացահայտում կունենա, թեև գործով կա երկու  կալանավորված:

«Քավության նոխազների, սլաքավարների ավանդույթ կա, իհարկե, հայրենի երկրում  չի կարելի բացառել, որ  քանի դեռ չկա իշխանության փոփոխություն, չենք իմանա իսկական պատվիրատուների անունները»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:

Վերջինս պատահական չի համարում հենց  Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը: Այս համատեքստում նա նշում է.

«Հայկ  Խանումյանը  ներկայացնում  է  ոչ թե փոքրամասնություն  Արցախի ԱԺ-ում, այլ հայ ժողովրդի մեծամասնության տեսակետը, որ պատասխանատվություն պետք է կրեն այն իշխանությունները, որոնք ոչ միայն թույլ տվեցին տարածքային կորուստները, այլև այն մարդիկ, թեկուզ նաև իշխանավորները, որոնք հարձակում են գործել Հայկ Խանումյանի նկատմամբ»:

Նման միջադեպերի կրկնությունը պարոն Հովհաննիսյանը առաջիկայում ևս չի բացառում։

«Հիմնական պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է և քանի դեռ չկա այստեղ փոփոխություն, կարելի է ակնկալել նման շատ ու շատ դեպքեր»,-ընդգծում է նա:

Իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձը Րաֆֆի Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի նախագիծ չի համարում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930