Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեսպան Վարդանյանի հանդիպումները Ֆիլիպիններում

Հունիս 15,2016 22:35

Ֆիլիպիններ աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հունիսի 14-ին հանդիպում ունեցավ Արտաքին գործերի քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մանալոյի հետ:

Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հարաբերությունների զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տարբեր միջազգային կառույցներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը:

Էնրիկե Մալանոն վերահաստատեց Ֆիլիպինների պատրաստակամությունը՝ սերտացնելու Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց շարունակել գիտակրթական, մշակութային, տնտեսական, ներդրումային ոլորտներում փոխգործակցության խթանմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին կովկասյան և ասիական տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: ԱԳ քարտուղարի տեղակալի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և ԼՂ բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Նույն օրը տեղի ունեցավ Հայ-ֆիլիպինյան բարեկամության խմբի առաջին հանդիպումը, որի կազմում են կրթական, գիտական և մշակույթի ոլորտները ներկայացնող գործիչներ։

Բացելով միջոցառումը՝ դեսպան Վարդանյանը ողջունել է Հայ-ֆիլիպինյան բարեկամության խմբի անդամներին և հույս հայտնել, որ Ֆիլիպինների հասարակության տարբեր շրջանակներում Հայաստանը ներկայացնելու կարևոր առաքելությանը զուգահեռ խումբը նաև իր կարևոր ներդրումը կունենա տնտեսական, մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացման խթանման գործում:

Բարեկամության խմբի նախագահ, «Մանիլարտ» մշակութային հիմնադրամի նախագահ Էյմի Լոստեն իր ելույթում ընդգծեց խմբի անդամների պատրաստակամությունը՝ հետևողական քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև կապերը զարգացնելու ուղղությամբ:

Հունիսի 16-ին Ֆիլիպինների ամենահին եկեղեցին հանդիսացող Սբ. Ավգուստին եկեղեցում մատուցվելու է սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930