Անապայում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարած հավաքականի ինը անդամներից չորսը տուն են վերադառնում մեդալով: Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը միայն եզրափակչում պարտություն կրեց՝ նվաճելով արծաթե մեդալ: Իսկ մինչ այդ, նրա թիմակիցներ Արսեն Աբգարյանը՝ 49 կգ, Ժորժիկ Մարությանը՝ 56 եւ Գուրգեն Մադոյանը՝ 69, արժանացել էին բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ