Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է Ռիո դե Ժանեյրոյում հայաստանցի 400 մետր վազորդուհի Լիլիթ Հարությունյանի (նկարում) մասնակցությունը: Նա դարձավ մեր 5-րդ թեթեւ աթլետը, որ օգոստոսին հանդես կգա օլիմպիական խաղերում:
Մինչ այդ, ուղեգիր նվաճել էին հեռացատկորդ Ամալյա Շառոյանը, եռացատկորդ Լեւոն Աղասյանը եւ վազորդներ Դիանա Խուբեսերյանն ու Գայանե Չիլոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի