Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է Լոռու մարզի երկու բնակչի ծանր մարմնական վնաս պատճառած անձի ինքնությունը. հայտարարվել է հետախուզում

Հունիս 15,2016 18:44

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Լոռու մարզի երկու բնակչի դանակահարության մի շարք հանգամանքներ, դրդապատճառը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

2016 թվականի հունիսի 08-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից  հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Լոռու մարզի Թումանյան համայնքի  բնակիչ, 1997թ.  ծնված Արշակ Պողոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Մերուժան Եղինյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձանց ծանր մարմնական վնասվածքը պատճառվել է խաղասրահում Վանաձոր քաղաքի 10.12.1998թ ծնված բնակչի կողմից:

Քննության տվյալներով՝ տուժողները դեպքի օրը՝  2016 թվականի հունիսի 8-ին, գտնվել են  Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող խաղասրահում, սեղանի թենիսի գնդակը դիպչելու և այդ կապակցությամբ ներողություն չխնդրելու պատճառով, վիճաբանություն է առաջացել Արշակ Պողոսյանի, Մերուժան Եղինյանի և այլ անձանց միջև, որի ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձը դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր ծակող-կտրող գործիքով երկու անգամ հարվածել է Արշակ Պողոսյանին և մեկ անգամ՝ Մերուժան Եղինյանին՝ վերջիններիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և դիմել փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հունիսի 14-ին որոշում է կայացրել՝ 17-ամյա պատանուն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930