Ազգային ժողովը հունիսի 15-ին քննարկում էր նաեւ Գյումրու քաղաքային ճանապարհների համար վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով համաձայնագիրը, ասաց, որ այն արդյունավետ կլինի Գյումրիի համար, քանի որ Գյումրին դրա կարիքն ունի:
Իսկ Գյումրիի, ըստ նրա, ճանապարհային ցանցի վերականգնումը հնարավորություն կտա կառավարությանը եւ քաղաքային իշխանություններին իրականացնել հետագա ծրագրերը: Վաչե Տերտերյանը վստահեցրեց, որ ծրագրի իրականացումից հետո, եթե հարցում կատարվի, ապա հարցվածների 100 տոկոսը գոհ կլինեն ծրագրի արդյունքներից:
Պատգամավոր Նաիրա Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք ծրագրում նախատեսված կետ կամ նորմ կա՞, որտեղ ֆիքսվում է, որ ռազմավարությունը մշակելուց հետո պետք է լինեն վճարովի ավտոկայաններ:
Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ նման կետ չկա եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ կայանատեղիների վճարովի կամ անվճար լինելու խնդիրը բացառապես Գյումրիի տեղական իշխանությունների խնդիրն է. «Նրանք այսօր էլ կարող էին վճարովի դարձնել կամ չեն դարձրել, ինչպես որ կա: Ռազմավարությունը այլ բանի մասին է, որ այո՛, պետք է լինի ռազմավարություն՝ ինչպես բարեկարգ, ճիշտ ռացիոնալ կազմակերպել ավտոկայանատեղիների խնդիրը Գյումրի քաղաքում:
Կարդացեք նաև
Ռազմավարության արդյունքում առաջարկությունները կլինեն վճարովի, թե անվճար, դա այլ խնդիր է: Կլինեն վճարովի, այնուամենայնիվ, Գյումրիի քաղաքապետարանը ինքնուրույն է որոշում որեւէ պարտավորվածություն, պայմանավորվածություն, թե ինչպիսի կլիներ չկա եւ չէր էլ կարող լինել: Դա Գյումրիի քաղաքապետարանի բացառիկ լիազորությունն է օրենքով իրեն վերապահված, ինքը կորոշի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ