Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին է ներկայացվել ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը

Հունիս 15,2016 18:15

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է  ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ  պատվիրակության  ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵՄ մի շարք ներկայացուցիչներ, փորձագետներ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ:

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը, փաստաթղթի հիմնական նպատակները, սկզբունքները և ակնկալվող արդյունքները: Դավիթ Լոքյանի խոսքով՝ ռազմավարության հիմնական նպատակն է բոլոր մարզերի մրցունակության բարձրացումը՝ հիմք ընդունելով վերջիններիս ներքին պոտենցիալը, թույլ տալով առավել ընդարձակ ինտեգրումը ազգային ու միջազգային տնտեսությունների հետ, տարածքներում համաչափության բարձր մակարդակի ապահովումը` հատուկ ուշադրություն դարձնելով ամենաթույլ զարգացած տարածքներին ու սահմանամերձ համայնքներին: Ըստ նախարարի՝ ռազմավարության կարևորագույն նպատակներից է նաև ռեսուրսների կայուն օգտագործման վրա տարածքային զարգացման քաղաքականության ու գործելակերպերի բարելավումը զարգացման պլանավորման ու իրականացման գործընթացներում` տարածքային ու տեղական դերակատարների առավել ակտիվ մասնակցության ապահովման միջոցով:

Զեկուցվել է, որ կառավարության ներկայիս դիրքորոշումը տարածքային զարգացման վերաբերյալ ներկայացված է ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգում, որն ընդունվել է 2011թ.-ին: Հայեցակարգն ուղղված է տարածքների միջև զարգացման անհամաչափությունների հարթեցմանը և ազգային, մարզային ու տեղական իշխանությունների համար տեղերում կարողությունների ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է նաև, որ ռազմավարության նախագիծը համատեղ մշակվել է ԵՄ-ի հետ և ակնկալվում է, որ տարածքային զարգացման  գործառնական  առաջին ծրագիրը կմշակվի 2016-2017 և կիրականացվի 2017-2020 թթ.:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ներկայացված փաստաթուղթը, որի իրագործումը կնպաստի տարածքային համաչափ զարգացմանը: Վարչապետն ընդգծել է, որ  համայնքների կայացմանը զուգահեռ պետք է կառավարության լիազորությունները ապակենտրոնացնել դեպի համայնքներ:  Կառավարության ղեկավարի խոսքով՝ համայնքների ֆինանսական  հնարավորությունները բավարար չեն համայնքային խնդիրները լուծելու համար, ինչը տնտեսական համաչափ զարգացման առումով  խնդիր է: Այս համատեքստում, վարչապետ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել կառավարության, ինչպես նաև միջազգային կառույցների աջակցությունը:

               Հայաստանում ԵՄ  պատվիրակության  ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորել է Հայաստանի տարածքային զարգացման  ռազմավարության նախագիծը և ողջունել համայնքների զարգացմանն ուղղված կառավարության վարած քաղաքականությունը: ԵՄ դեսպանը նշել է, որ Եվրամիությունը այսուհետ ևս պատրաստ է լրացուցիչ ֆինանսական օժանդակություն տրամադրել Հայաստանին՝ տարածքային զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար:  

ՀՀ Կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930