Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակին։ Այս մասին տեղեկացնում է imctv.com կայքը։
Անդրադառնալով վերը հիշատակված նամակին՝ Պեսկովն ասել է, որ մինչև Անկարան որոշակի քայլեր չկատարի, ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել։ Շարունակելով իր միտքը՝ Պեսկովն ասել է. «Դա արարողակարգային նամակ էր։ Տոն օրերին այդպիսի նամակներ ուղարկվում են։ Նմանատիպ նամակները չեն ենթադրում պատասխան։ Բացի դրանից, ցավոք սրտի, նամակի բովանդակությունն էլ չի ենթադրում որևէ պատասխան»։
Պեսկովն ասել է նաև, որ Ռուսաստանը նույնպես շահագրգռված է Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, սակայն դա հնարավոր կլինի, երբ ռուսական ուղղաթիռը խոցելուց հետո Անկարան որոշակի քայլեր կձեռնարկի հարաբերությունները կարգավորելու համար։