Այսօր «Տաշիր Սթրիթ» սրճարանում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից դրամական պարգևներ հանձնվեցին ՀՀ բոլոր մանկատների 2015-16 ուստարվա շրջանավարտներին:
Aravot.am-ի հետ զրույցում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ, Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշեց, որ 9 տարի է, ինչ հիմնադրամը օգնում է մանկատների շրջանավարտներին.«Ամեն տարի ուսումնական տարվա սկզբին գնում ենք Հայաստանի մանկատներ, որ մեզ ներկայացնեն հետևյալ ուսումնական տարվա իրենց շրջանավարտների ցուցակը:Բանկային հաշիվներ ենք բացում, որոնց վրա փոխանցվում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ամբողջ տարվա աշխատավարձը և որոշակի գումար հավելվում է դրան»:
Մեզ հետ զրույցում հիմնադրամի ներկայացուցիչն ավելացրեց, որ երեխաներն իրենց գումարները ստանում են բանկային քարտի տեսքով.«Այս տարի ունենք մոտ քառասուն շրջանավարտ: Մոտավորապես 8 միլիոն դրամ. 200000 դրամ կհատկացվի նրանցից յուրաքանչյուրին»:
Կարդացեք նաև
Պարոն Ճաղարյանի խոսքով՝ այս երեխանների մանկությունն այնքան էլ անաղարտ չի եղել, և սա միջոց է, որ իրենց ինքնուրույն կյանքի առաջին քայլերը վստահ անեն:
Հ.Գ. Նշենք նաև, որ միջոցառման ընթացքում նախորդ տարիների որոշ շրջանավարտներ հրավիրվում էին բեմ և պատմում, թե ինչպես են ծախսել գումարը և որքանով է այն իրենց օգնել:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ