Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ՀՀԿ-ականներ չեն ենթարկվել խմբակցության որոշմանն ու Հարկային օրենսգրքին կողմ չեն քվեարկել

Հունիս 15,2016 17:10

Այսօր կառավարության ներկայացրած Հարկային օրենսգիրքը, որն արժանացել էր անգամ ՀՀԿ-ականների քննադատությանը, առաջին ընթերցմամբ ընդունվեց: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ քաղաքական որոշում ունեն առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունել, կողմ քվեարկել, մինչեւ կբարեփոխեն եւ բոլոր վիճահարույց դրույթները կվերանայեն:

Այնուամենայնիվ, որոշ ՀՀԿ-ականներ, հատկապես՝ գործարարությանը մոտ կանգնած, փորձել են ՀՀԿ խմբակցության քաղաքական որոշմանը չենթարկվել ու կողմ չքվեարկել: Մի մասը նախընտրել է չգալ, մյուսները՝ չքվեարկել:

Օրինակ, Սամվել Ալեքսանյանը բացակայել է քվեարկությունից, Վրեժ Մարկոսյանը ներկա է գտնվել, բայց չի քվեարկել, Սեդրակ Սարոյանը գրանցվել է, բայց չի քվեարկել: Հակոբ Հակոբյանը բացակայել է, չի մասնակցել, իսկ Մարինե Մարաբյանը, որը նաեւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ է, ձեռնպահ է քվեարկել: Բացակայել են նաեւ Լեւոն Մարտիրոսյանն ու գեներալ Մանվել Գրիգորյանը:

Նախագծին, ինչպես տեղեկացրել ենք, դեմ է արտահայտվել ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», ԲՀԿ ու ՀՅԴ խմբակցություններից էլ հայտարարել էին, որ ձեռնպահ են քվեարկելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930