«Չեմ մտածում, որ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդն ունի ընդգծված հակահայկական մոտեցում: Մի մոռացեք, որ պատրիարքարանը գտնվում է Թուրքիայում եւ գործում է Թուրքիայի իշխանությունների թույլտվությամբ, կաշկանդված է որոշակիորեն: Այդ հայտարարությունը կարող է պայմանավորված լինել դրանով»,-«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր` հունիսի 15-ին անդրադառնալով Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Էրդողանին ուղղված նամակին՝ ասաց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայերի կարգավիճակը որոշակիորեն կաշկանդված է եւ դա պետք է հաշվի առնել` ցանկացած նման ելույթ լսելիս. «Այդպիսի անձինք կամքի արատ ունեն եւ չեն կարող արտահայտել այն, ինչ մտածում են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ