Հունիսի 16-ին ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նշում է ծննդյան օրը: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետն ասաց, որ իր ամենամեծ ցանկությունն է, որ 2017-ին ավարտի Մոնթե Մելքոնյանի արձանը՝ նվիրված հերոսի ծննդյան 60-ամյակին:
«Մոնթեի 60, իմ էլ 80-ամյակն է լինելու, այսինքն՝ երկու հոբելյաններ: Արդեն երկրորդ տարին է՝ աշխատում եմ Մոնթեի արձանի վրա: Հատկապես այս օրերին ինձ համար շատ կարեւոր է հայրենասիրական թեման: Զուգահեռ աշխատում եմ նաեւ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կերպարի վրա, քանդակը կտեղադրվի Կրպեյանի անվան այգում»,-նշեց մեր զրուցակիցը:
Քանդակագործը հավելեց, որ կարեւոր է քարոզել իրական հերոսների, որոնց կցանկանան նմանվել երիտասարդները:
Մանրամասները՝ հունիսի 16-ի տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է Լեւոն Թոքմաջյանը: