Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

HSBC բանկ Հայաստանը պարգեւատրեց առեւտրի ֆինանսավորման իր լավագույն հաճախորդներին (Տեսանյութ)

Հունիս 15,2016 16:25

Արդեն 7-րդ տարին է, ինչ HSBC Հայաստանն իրականացնում է առեւտրի ֆինանսավորում մրցանակաբաշխություն: Այսօր էլ բանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ «Առեւտրի ֆինանսավորման մրցանակաբաշխություն 2016» միջոցառումը, որի ժամանակ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը մրցանակներ հանձնեց բանկի առևտրի ֆինանսավորման ծառայություններից օգտվող այն ընկերություններին,  որոնք իրենց ոլորտում լավագույն արդյունքներն են գրանցել 2015թ-ի ընթացքում,  հսկայական դեր են խաղացել երկրում իրենց ոլորտը զարգացնելու գործընթացում՝ գրանցել են աճ, զարգացրել միջազգային առեւտրային կապերը, հավատարմություն ցուցաբերել գործընկերների հանդեպ եւ ներդրել են նորարարական տեխնոլոգիաներ:

«Նաեւ շնորհակալություն եմ հայտնում մեր առեւտրի ֆինանսավորման աշխատակիցներին՝ իրենց ջանքերի համար եւ որ կարողանում են HSBC ցանցը ծառայեցնել ի շահ հայաստանյան հաճախորդների: HSBC-ի աշխարհագրական սփռվածությունը թույլ է տալիս մեր հաճախորդներին ծառայություններ տրամադրել գործարքի երկու կողմերում էլ, մենք կարողանում ենք օգնել նրանց առավել արդյունավետ կերպով հաղթահարել խոչընդոտներն ու կառավարել իրենց ռիսկերն ու իրացվելիության ծախսերը: Առեւտրի ֆինանսավորման մեր մասնագետներն օժտված են եզակի հնարավորությամբ՝ նրանք կարող են կամուրջ հանդիսանալ եւ միմյանց հետ կապել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հաճախորդներին»,-ասաց պարոն Քլեմենցը:

Մրցանակներն  հանձնելուց առաջ HSBC Հայաստանի Առեւտրավարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արթուր Պետրոսյանն էլ ասաց՝ ««HSBC-ում մենք կարող ենք մեզ թույլ տալ մեր հաճախորդներին ասել ՝ եթե  ձեր բիզնեսը հատում է Հայաստանի սահմանները, HSBC-նկարող է օգնել ձեզ երկու կողմերում էլ: Սա է այն կարգախոսը, որ որդեգրել ենք յոթ տարի առաջ եւ շարունակում ենք առաջնորդվել դրանով՝ պարգեւատրելով եւ խրախուսելով այն հաճախորդներին, ովքեր առավելագույնս օգտվում են այդ հնարավորություններից»,-ասաց պարոն Պետրոսյանը:

HSBCԲանկի՝ այս տարվա մրցանակակիրներից է «ԱԷՍ Թրեյդ» ՍՊԸ-ն, մրցանակը՝առեւտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ-Միջազգային Առեւտրի Մրցանակ:

Այս կազմակերպությունը մրցանակ ստացավ 2015-ին միջազգային առեւտրի ոլորտում մեծ առաջընթաց գրանցելու եւ գործունեությունը դեպի Վրաստան ընդլայնելու համար: Ընկերությունը նաև հաջողել է տեղական արտադրության իր ապրանքների համար մրցունակ գին սահմանելու հարցում:

2-րդ մրցանակակիրը՝ «Ռեդինետ» ՓԲԸ-ն է,  որն արժանացավ  Նորարարական Առեւտրի Մրցանակի, որը հանձնվեց էներգախնայողությանն ուղղված ծրագրերի իրականացումը խթանելու համար: 2015թ.-ին ընկերությունը մասնակցել եւ հաղթել է էներգախնայող սարքավորումների տեղադրման չորս խոշոր մրցույթների, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1.3 միլիարդ դրամ:

3-րդ մրցանակը՝ Լավագույն նորեկ հաճախորդ, հանձնվեց «ՀԿԳ» ՓԲԸ-ին: Այս մրցանակին արժանացած ընկերությունն ընտրվել է առեւտրի ֆինանսավորման գործիքների օգտագործումն իր դիվերսիֆիկացված բիզնեսի տարբեր ճյուղերում ընդլայնելու համար: HSBC-ի հետ համագործակցությունը սկսվել է 2015թ.-ին՝ Դիլիջանում գարեջրի արտադրության համար նախատեսված սարքավորումների ներմուծման համար տրամադրված ֆինանսավորմամբ:

4-րդ մրցանակակիրը ՝ Առեւտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակը հանձնվեց «Արպանիվ»ՍՊԸ-ին:

Ընկերության հետ համագործակցությունը սկսվել է  2008-ից, իսկ HSBC-ն հանդիսանում է միակ ֆինանսավորող բանկը: Այս անվանակարգում ընտրվել է «Արպանիվ»ՍՊԸ-ն, HSBC Բանկի հետ բազմամյա աշխատանքային փորձի, նվիրվածության եւ առեւտրի ֆինանսավորման ծառայությունների լայնածավալ օգտագործման համար: Բանկի հետ համագործակցման տարիների ընթացքում ընկերությունը գրանցել է աճ՝ ընդլայնվելով դեպի այլ շուկաներ:

5-րդ մրցանակակիր՝ Առեւտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – ԳՐԱՆ ՊՐԻ մրցանակի արժանացավ «ԱՍԿԵ  Գրուպ» ԲԲԸ–ն: Ընկերության գործունեության շնորհիվ,  ներմուծվող ապրանքը փոխարինվում է տեղականով եւ մրցունակ գնով:

2015-ին HSBC Հայաստանը թողարկել է պատմության մեջ իր ամենամեծ ակրեդիտիվը այս բիզնեսի համար, որի արդյունքում կկրկնապատկվի կազմակերպության արտադրական հզորությունը եւ կընդլայնվեն արտահանման հնարավորությունները:

«ԱՍԿԵ Գրուպ»ԲԲԸ-ն հանդիսանում է Հայաստանում շինարարական մետաղե իրեր, ձուլվածքներ արտադրող ամենախոշոր կազմակերպություններից  մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930