Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Հաջորդ փուլում մենք խոշորացնելու ենք Հայաստանի Հանրապետությունը՝ դարձնելով Երեւան համայնք» (Տեսանյութ)

Հունիս 15,2016 16:10

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին Ազգային ժողովում երկու հարց ուղղեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին:

Պատգամավորը նախ անդրադարձավ Թումանյան, Դիլիջան, Տաթեւ խոշորացված համայնքների ծրագրի պիլոտային գաղափարին. «Գաղափարը հետեւյալն էր, որ մենք պետք է համայնքներում տեղի ունեցած գործընթացներից հետևություններ անեինք եւ որոշեինք հետագա քաղաքականությունը: Բայց ըստ էության, Դուք ինքներդ էլ նշում եք, որ մի քանի ամիս է անցել համայնքների խոշորացումից, եւ հիմա ստացվում է, որ մենք, ըստ էության, առանց համոզված լինելու՝ ուր ենք գնում, ճամփա ենք ընկել: Մենք չգիտենք, թե ինչի է բերելու այս ծրագիրը, այս համայնքների խոշորացումը, ստացվում է՝ սրանով ընդամենը կադրերի կրճատում ենք անում գյուղապետարանների, գյուղապետարանների աշխատողների, եւ ընդամենը պասիվ ձեւով արձագանքում ենք մի շարք համայնքներում կամ բազմաթիվ համայնքներում բնակչության թվի կտրուկ նվազմանը: Ես ուզում եմ հետեւյալ շեշտադրումն անել՝ ի վերջո որտեղի՞ց վստահությունը, եւ Դուք կոնկրետ կարո՞ղ եք ասել՝ օրինակ՝այս խոշորացումը ի՞նչ է մեզ տալու համայնքների բնակչության թվի աճի առումով: Որովհետեւ մենք հիմա, ըստ էության, արձագանքում ենք այդ համայնքներում բնակչության թվի նվազմանը, եթե մենք այսպես արձագանքելով գնանք, հաջորդ փուլում մենք խոշորացնելու ենք Հայաստանի Հանրապետությունը՝ դարձնելով Երեւան համայնք իր հարակից բնակավայրերով»:

Վաչե Տերտերյանն ասաց, որ համաձայն չէ գնահատականներին. «Խոշորացումը նպատակ ունի կառավարման համակարգը ավելի արդյունավետ դարձնել: Ասում եք՝ ի՞նչ արդյունքներ ունեք, արդյունքներ ունենք՝ ունենք շատ մեծ բյուջեներ փոքր բյուջեների փոխարեն, ունենք խնայողություններ, որոնք կարող են ուղղվել ծրագրերի իրականացմանը, ունենք երեք խոշորացված համայնքներ, որտեղ իրականացվում են խոշորածավալ ծրագրեր եւ իրենք իրենց միջոցներով կարողանում են նոր որակի աշխատանք կազմակերպել: Ես վստահ եմ՝ առաջընթացը կա եւ լինելու է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930