Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշումները կայացվում են առանց հաշմանդամություն ունեցող անձանց». «Ա1+» (տեսանյութ)

Հունիս 15,2016 16:05

«Ոչինչ մեզ համար՝ առանց մեր մասնակցության». հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային շարժման այս կարգախոսին միացել է նաեւ Հայաստանը: «Ունիսոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանում, Վրաստանում եւ Մոլդովայում մեկնարկել է «Մասնակցային որոշումների կայացում ներառման միջոցով» ծրագիրը, որի բացումը տեղի ունեցավ այսօր:

Բացման կոնֆերանսի ժամանակ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ ծրագրի նպատակը նշված երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց՝ որոշումների կայացման գործընթացներում մասնակցության իրավունքի խթանումն է:

Պարոն Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանում շատ քիչ են այն հիմնարկները, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ եթե անգամ հարմարեցված են, ապա նախապես քննարկված եւ համաձայնեցված չեն նրանց հետ, ինչի արդյունքում հաճախ թերի արդյունք է ստացվում:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930