Հայաստանի համար լուրջ խնդիր է հանքարդյունաբերությունը. Էկոլոգիական աշխարհայացք եւ կանաչ տնտեսություն հանուն կայուն զարգացման» խորագրով գիտաժողովի ժամանակ նշել է բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Հանքարդյունաբերության սահմանափակումները շատ փոքր են ՝ չնայած, որ շատ վտանգավոր է երկրի համար, ոչ միայն բնության, այլ նաեւ տնտեսության մյուս ճյուղերի համար: Նույն տուրիզմին է հարվածում, նույն գյուղատնտեսությանը, պետք է սահմանափակել եւ գերակա խնդիր զարգացնել , առավել եւս մետաղ պարունակող հանքերի մասին է խոսքը, որոնք ուղղակի թունավորում են ամբողջ Հայաստանը»,- ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահը:
Ծրագրի շրջանակներում մշակվել է նաեւ հայեցակարգ, որը բաղկացած է 11 կետից: Բնապահպանը խոստովանում է՝ հանրության եւ իշխանության միջեւ կոնսենսուս գտնելը բոլոր հարցերի շուրջ երեւի ամենադժվար գործն է, որովհետեւ բոլոր հարցերում կան անհամաձայնություններ:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ