Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավազի հանք է կառուցվում Երիտասարդական պալատի տեղում». Հրաչ Պողոսյան

Հունիս 15,2016 15:18

«Չկա մի երկիր, որի բնակչության 1/3-ն ապրի մայրաքաղաքում, ինչպես Երեւանում է: Էլ չասած` Երեւանի արվարձանները: Չգիտես` Փարաքարը Երեւա՞ն է, թե՞ ոչ: Երեւանը մեծանում է, ճարտարապետությունը` փչանում: Սկզբում Երեւանը 40.000 բնակչություն ուներ, իսկ հիմա` մեկ միլիոնից ավելի»,-հունիսի 15-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Պողոսյանը: «Եթե Երեւանը դարձնեն 7000-անոց քաղաք, դա կփրկի իրավիճակը»,- հավելեց նա:

Հրաչ Պողոսյանի բնորոշմամբ` քաղաքաշինական խնդիրներն ազդում են ոչ միայն Երեւանի, այլեւ ողջ հանրապետության վրա. «Վանաձորի ճարտարապետական կերպարը ոչ մեկին չի հետաքրքրում, այն կարծես դուրս է Հայաստանից: Հայաստան ասելով` Երեւան են հասկանում»:

Ճարտարապետը նշեց, որ Երեւանի նորակառույց շենքերի քաղաքաշինական նորմերը պահպանվում են, բայց այդ շենքերն արվեստ չեն. «Երազն» ավտոմեքենաների գործարան էր, որը քանդվեց-վերացվեց, տեղում նոր բնակելի թաղամաս է «բուսնում»: Հայտնի չէ` ո՞վ է նախագծել «Երազ» թաղամասը: Ես տասը տարի քաղաքաշինական խորհրդի անդամ եմ, բայց չեմ տեսել այդ նախագիծը: Մենք խորհրդատու ենք, բայց քաղաքապետն իրավունք ունի նաեւ խորհուրդ չհարցնել»:

Անդրադառնալով քանդված Երիտասարդական պալատին, որի նախագծողներից է ինքը, Հրաչ Պողոսյանը նշեց. «Ավազի հանք է կառուցվում Երիտասարդական պալատի տեղում: Մրցույթը շահել էր ճապոնացի ճարտարապետ, բայց չստացավ իր գումարները եւ կորավ-գնաց: Ներդրողը սնանկացավ, ասում են` հեռացել է երկրից, որովհետեւ պարտքեր ուներ: Ռուսաստանում ճանապարհաշինարարությամբ էր զբաղվում, հիմա ոչ ինքը կա, ոչ գումարը: Հույս չկա, որ մի օր կհարստանա եւ կսկսի»:

Համեմատության համար Պողոսյանն ասաց, որ Մարզահամերգային համալիրի տնօրենը ցանկացած հարցում խորհուրդ է հարցնում իրենից, մինչդեռ Երիտասարդական պալատի պարագայում շենքը պարզապես քանդեցին, նորի նախագիծն էլ չկա:

Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի նախատեսում են սկսել «Հին Երեւան» նախագիծը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930