Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ գործարկում է “Մեկնում ենք Մալդիվներ” ակցիան

Հունիս 15,2016 15:20

ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard միջազգային վճարային համակարգը հայտարարում են հերթական անկանխիկ վճարումները խթանող համատեղ արշավի մեկնարկը: Կատարելով գնումներ և վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard վճարային քարտերով, Դուք կստանաք հնարավորություն շահելու գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Մալդիվներ երկու անձի համար:

Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Cirrus®/Maestro®, MasterCard Standard® Gold և MasterCard® քարտապաններին անհրաժեշտ է հունիսի 2016 թվականի 15-ից սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում կատարել 500,000 ՀՀ դրամի և ավելի 50 գնում և վճարել դրանց դիմաց քարտով (այդ թվում’ ինտերնետ-խանութներում): Ակցիայի ավարտից հետո ակտիվ քարտապանները կմասնակցեն արժեքավոր մրցանակների խաղարկության: Կխացարկվի Հայաստանի տարաածքում տուրիստական ուղևորության 5 փաթեթ երկու անձի համար, ինչպես նաև գլխավոր մրցանակը՝ ճամփորդություն երկուսի անձի համար Մալդիվներ*:

Խաղարկությունն անցկացվելու է վիճակախաղի միջոցով, և ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ: Այնուհետև հաղթողներին հանդիսավոր կերպով կհանձնվեն մրցանակները ստանալու վկայականներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Յուրի Գուսև. «Մեր գործընկեր՝ MasterCard վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում ենք նոր արշավ, որի հաղթողին հնարավորություն կընձեռնվի հանգստանալու Մալդիվներում: Նման խթանող ակցիաները մեծ հետաքրքրություն են առաջացնում հաճախորդների շրջանում, իսկ դրանց անցկացման արդյունքում նկատվում է ակտիվ քարտապանների թվի զգալի աճ»:

«MasterCard քարտերով հարմար է գնումներ կատարել և ճամփորդել ամբողջ աշխարհում: Տանը դուք ապահով վճարում եք քարտերով առօրյա գնումների դիմաց, իսկ երբ մեկնում եք այլ երկրներ, անհրաժեշտություն չկա փոխանակել արժույթը կամ տանել կանխիկ գումար. եթե դուք ունեք MasterCard քարտը, դուք ճանապարհորդում հարմարավետ և անվտանգ և շարունակում եք սովորական կերպով վճարել գնումների համար, − նշել է Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում MasterCard գլխավոր տնօրեն Նինա Վիլլեմսը:

«Մեկնում ենք Մալդիվներ» ակցիայի անկացման մանրմասների հետ կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքւոմ, այցելելով Բանկի մասնաճյուղերից մեկը կամ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930