Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղելի՞ են արդյոք ԿԳՆ փոխնախարարի ու ԴՇՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնները

Հունիս 15,2016 15:04

Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին.

Վստահ եմ, որ չեք կարդացել 12.06.2016թ. «Առավոտ» տպագիր թերթում իմ հրապարակած «2015-2016 ուսումնական տարում դասագրքերի փորձարկում իրականացնող դպրոցների եւ փորձարկվող դասագրքերի մասին» հոդվածը, որտեղ նշել էի, որ ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը զբաղեցնում է Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:

1999 թվականից մինչև փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը տիկին Հարությունյանը եղել է ԿԳՆ ԾԻԳ-ի տնօրենը, իսկ փոխնախարարի պաշտոնին նշանակվելուց հետո էլ մինչ օրս համատեղում է այդ երկու պաշտոնները:

Նշեմ, որ Հայաստանում Կրթության ոլորտի բարեփոխումների համար Համաշխարհային բանկի կողմից իրականացվող բոլոր 4 ծրագրերը սկսվում ու ավարտվում են ԾԻԳ-ում, անցած 15 և ավելի տարիներին հսկայական գումարներ են շրջանառվել ու շրջանառվում այս ԾԻԳ-ի միջոցով, և այս տարիների ընթացքում կրթության գործող բոլոր նախարարները խաղացել են ԾԻԳ-ի թելադրած կանոններով:

Այնպես որ, չեմ զարմանում, որ տիկին Հարությունյանը, լինելով ստվերային նախարար, միաժամանակ մնում է թե՛ փոխնախարարի, թե՛ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տնօրենի պաշտոնում: Ուզում եմ հասկանալ, թե արդյոք սա ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենքների խախտո՞ւմ չէ:

Անահիտ Բախշյան

Կրթության ոլորտի փորձագետ

Կարինե Հարությունյանի լուսանկարը՝ www.mediamax.am-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930