Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի վարչապետ. Ֆրանսիան ստիպված կլինի բախվել նոր ահաբեկչությունների. The Jerusalem Post

Հունիս 15,2016 14:33

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հարցազրույց է տվել ֆրանսիական ռադիոընկերություններից մեկին, որի ընթացքում ասել է, թե առաջիկայում Ֆրանսիայում հնարավոր են ահաբեկչական նոր գործողություններ։ Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը։

Խոսելով թեմայի մասին՝ վարչապետն ասել է. «Բացարձակ ակնհայտ է, որ Ֆրանսիան առաջիկայում ստիպված կլինի բախվել նոր ահաբեկչությունների, որովհետև մենք պետք է դիմագրավենք ահաբեկչական խմբավորումին, որը ճարահատյալ նահանջում է Սիրիայից և Իրաքից ու տեղափոխվում մեր պետության սահմաններ»։

Վարչապետ Վալսը խոսել է նաև Իվելինում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որին զոհ էին գնացել ֆրանսիական ոստիկանության աշխատակիցն ու նրա կինը: Վարչապետի կարծիքով՝ 25-ամյա ահաբեկչին չեզոքացնելուն ուղղված ֆրանսիական ոստիկանության գործողությունները օրինակելի էին և դրա ժամանակ «տեղի չի ունեցել որևէ անփութություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930