Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բերդավանցիները բողոքելով համայնքների խոշորացման դեմ, անձնագրերը կհանձնե՞ն

Հունիս 15,2016 14:06

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի շուրջ 200 բնակիչներ նամակով դիմել են ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, դժգոհելով, որ համայնքների խոշորացումով Բերդավանը մաս է կազմելու Կողբ համայնքին:

Հունիսի 14-ին կառավարության նիստերի դահլիճում կայացած ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի արտագնա նիստում Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը ելույթ ունենալով՝ իր մտահոգություններն է հայտնել, որ 3600 բնակիչ ունեցող սահմանամերձ Բերդավանը ընդգրկվելու է Կողբ համայնքի կազմում:

Ա. Գաբրիելյանի վկայությամբ՝ բերդավանցիներից ոմանք իրեն ասել են, որ Կողբ համայնքի կազմում ընդգրկվելու դեպքում, ի նշան բողոքի, հանձնելու են իրենց անձնագրերը:

Գյուղապետից տեղեկացանք, որ այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 17-ին Բերդավանում կայանալու է համայնքի ավագանու բաց նիստ՝ գյուղի բնակիչների մասնակցությամբ: Օրակարգում համայնքի խոշորացման հարցն է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930