Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է ադրբեջանցի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը վերաբերող մի շարք խնդիրներ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Արտահայտվելով թեմայի վերաբերյալ՝ Շոյգուն ասել է. «Ինչպես մեր պետությունների միջև այլ համագործակցությունները, ռազմական համագործակցությունը նույնպես ռազմավարական բնույթ է կրում։ Եթե խոսենք մեր համագործակցության և 2016թ. համագործակցության ծրագրի մասին, պետք է արձանագրենք, որ այն բավական հագեցած է։ Ես կարծում եմ, որ այն աճի և զարգացման ներուժ ունի։ Իհարկե, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի բարեկամական, ռազմավարական մեր հարաբերությունները և կապերը շարունակեն զարգանալ»։
Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովն իր հերթին նշել է, որ շուրջ 90 ադրբեջանցի զինվորական կշարունակի ուսումը Ռուսաստանի Դաշնության զինվորական տարբեր ակադեմիաներում։
Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ նա ասել է. «Դուք ամբողջովին ճիշտ նկատեցիք, որ մեր հարաբերությունները ռազմավարական և բարեկամական բնույթ են կրում։ Մենք հրաշալի ծրագիր ունենք ռազմական երկկողմանի համագործակցության համար»։
Կարդացեք նաև
Հասանովը նշել է, որ ՌԴ ռազմական ակադեմիաներում այս տարի ուսանել է 72 ադրբեջանցի և իրենք հույս ունեն, որ հաջորդ տարի արդեն 88 ադրբեջանցի հնարավորություն կունենա ուսանել Ռուսաստանի Դաշնությունում։