Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հայեր. Մենք իրավունք ունենք ապրել Թուրքիայում. «Ակօս»

Հունիս 15,2016 13:32

2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ սպառնացել էր Թուրքիայում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այդ հայտարարությունից հետո «Ակօս»-ը փորձել է խոսել Թուրքիայում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։

Լրատվամիջոցը նշում է, որ բավական դժվար է Թուրքիայում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի գտնել, որը չի խուսափի արտահայտվել նմանատիպ թեմաներով։

Այնուամենայնիվ, Ստամբուլում գտնվել են մարդիկ, որոնք մեծ դժվարությամբ, բայց համաձայնել են արտահայտել իրենց կարծիքը։

Արդեն մեկ տարի այդ քաղաքում իր ամուսնու հետ բնակվող Կարինե Ա.-ն ասել է. «Երբ առաջին անգամ լսեցի նախագահ Էրդողանի խոսքերը, ինքս ինձ ասացի՝ ի՞նչ գործ ունեմ այստեղ, ամենաճիշտն այստեղից գնալն է։ Փոքր-ինչ մտածելուց հետո էլ ասացի՝ ինչո՞ւ գնամ։ Ես ևս իրավունք ունեմ այստեղ ապրել։ 100 տարի առաջ ընտանիքիս բռնի ուժով գաղթեցրել են այս հողերից։ Հորս ընտանիքը Վանից էր, մայրս՝ Սասունից, ստիպված են եղել գաղթել Հայաստան։ Այդքան տարի հետո մենք էլ որոշել ենք այստեղ ապրել, բայց այս անգամ էլ են մեզ սպառնում վտարել այստեղից։ Շատ զավեշտալի իրավիճակ է»։

Կարինեն ամոթալի է համարում Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի հեղինակած նամակը,  որն ուղղված էր նախագահ Էրդողանին։ Կարինեն վստահ է, որ այդ նամակը որևէ կապ չունի հայերի տեսակետի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930