Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանն ու հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել էր եռօրյա ժամկետում ապամոնտաժել Արշակունյաց պողոտայի 46 և 46/1 շենքերի բակում կառուցված ապօրինի շինությունը և տարածքը բերել նախկին տեսքի:
Քաղաքապետի հանձնարարությունը կատարված է. Արշակունյաց պողոտայի 46 և 46/1 շենքերի բակում կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվել է և տարածքը բերվել նախկին տեսքին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բա Կոմիտասի 48-ի դիմացը երբ եք մաքրելու, թե՞ դրանք օրինական են, էդ անմակարդակ բուդկեքը: Հանկարծ ազատ տեղ չլինի Երեւանում: Մարդիկ ազատ քայլե՞ն: Չէ մի: