երթևեկության բարելավման և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով այսօրվանից Երևան քաղաքի Դեղատան և Մ. Մկրտչյան փողոցներում ուժի մեջ են մտել երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած միակողմանի երթևեկության հատվածում կփոխվի երթևեկության ուղղությունը՝ Վ. Սարգսյան փողոցից Մ. Մկրտչյան փողոց, իսկ Մ. Մկրտչյան փողոցի՝ Մ. Խորենացու և Դեղատան փողոցների հատվածում միակողմանի երթևեկության փոխարեն կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:
Երևանի քաղաքապետարան