Ազգային ժողովում հունիսի 15-ին քվեարկության դրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացրած Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2016 թվականի հունվարի 26-ին Երեւանում եւ 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին հարցը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ պետությունը անընդհատ պարտք է վերցնում, եւ մենք հաստատապես գնում ենք դեֆոլտի, որը կհայտարարվի մի քանի տարի հետո. «Մենք սկսում ենք քանդել պետության հիմքերը՝ առանց հիմնավորելու՝ ումից ինչքան պարտք ենք վերցնում եւ ինչի համար եւ ոնց կարելի է ստուգել այդ պարտքերը: Այն պետությունը, որ մենք ստեղծել ենք, դուք քանդում եք»:
Քվեարկությունը հայտարարվեց՝ Մ6 միջպետական ճանապարհ ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին հարցը ընդունվեց՝ 78 կողմ,15 դեմ, 13 ձեռնպահ ձայներով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ