Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետ. Մեր պատմության մեջ ցեղասպանություն չկա. «Հաբերլեր»

Հունիս 15,2016 12:30

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կրկին անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Վարչապետ Յըլդըրըմն իր ելույթում անդրադարձել է Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք խնդիրների, այդ ընթացքում խոսելով նաև Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի մասին. «Գերմանիայի խորհրդարանը պատմական սուտ ընդունեց։ Գերմանիան որոշում ընդունեց մի հարցի շուրջ, որի մասին ընդհանուր կարծիք չունեն նույնիսկ պատմաբանները, իսկ միջազգային դատարաններն այդ թեմայի վերաբերյալ տարբեր վճիռներ են կայացրել»։

Շարունակելով թեման՝ Յըլդըրըմն ավելացրել է. «Թուրք-գերմանական հարաբերություններին լուրջ վնաս է հասցվել։ Այդ որոշումը մեզ համար օրենքի ուժ չունի։ Ինչ որոշում ուզում եք՝ ընդունեք, Թուրքիայի պատմությունը հայտնի է, մեր պատմության մեջ ցեղասպանություն չկա։ Ցանկանում ենք, որ մեզ ցեղասպանություն կատարելու համար մեղադրողները հայելու մեջ նայեն և ևս մեկ անգամ հիշեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրենց արածները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930