Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատա՞լ, թե՞ չհավատալ  պաշտոնական աղբյուրներին. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 15,2016 11:59

Երեկ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ապրիլյան դեպքերին եւ լրատվամիջոցների կողմից դրանց լուսաբանմանը, նշել էր, որ ճիշտ կլիներ տեղեկատվություն ստանալ հեռուստացույցից, պաշտոնական կայքերից, ոչ թե սոցցանցերից, առաջին հերթին՝ Ֆեյսբուքից եւ այլ աղբյուրներից։

Մի կողմից, իհարկե, պետք է համաձայնվել Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Մանավանդ պատերազմական կամ խիստ լարված իրավիճակներում պետք է խուսափել չճշտված տեղեկատվություն տարածելուց, քանի որ դա կարող է հակառակորդի կողմից օգտագործվել քարոզչական պատերազմում, մեզ անհարմար, աննպաստ, ոչ շահեկան իրավիճակում դնել։

Բայց կար այս հարցի մյուս կողմը, պատերազմի ընթացքում եւ դրանից հետո էլ շատ փաստեր թաքցվել են, կոծկվել։ Թեկուզ 800 հեկտար տարածք կորցնելու փաստը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ հակառակորդը մի քանի մանր-մունր, ռազմավարական առումով որեւէ նշանակություն չունեցող դիրքեր է գրավել, մի քանի մետր էլ առաջ է եկել։ Բոլոր նրանց, ովքեր հայտարարում էին, թե իրականում հայկական կողմը շատ ավելի մեծ տարածքներ է կորցրել, համարյա դավաճան էին անվանում, ջուր պղտորող, թշնամու ջրաղացին ջուր լցնող, սադրիչ։ Ինչ ասես։

Իսկ մեկ ամիս հետո Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ իրականում 800 հեկտար ենք կորցրել։ Ու ինչքան էլ ասեն, որ դրա եղածը մի բան չէ, մենք 800 հազար հեկտար հող ենք ազատագրել, իրականում դա լուրջ կորուստ է։

Ինչպե՞ս վարվեին այն լրատվամիջոցները, որոնք այդ 800 հեկտար տարածք կորցնելու մասին հենց սկզբից գիտեին, սակայն միացնելով հեռուստացույցը, հետեւելով պաշտոնական կայքերին, այդ մասին ոչինչ չէին տեսնում։ Հրապարակեին՝ դա կորակեին դավաճանություն, չհրապարակեին՝ պետք է դեմ գնային լրագրողական սկզբունքներին։ Սա այն դեպքը չէ, որ ասեն, նման տեղեկատվությունը պատերազմի ընթացքում հրապարակելը կարող է ազդել պատերազմի ընթացքի վրա։ Տարածքի կորստի մասին ՀՀ ՊՆ-ն էլ է հայտարարել, ԼՂՀ-ն էլ, խոսքը տարածքների չափի մասին է։

Հետեւաբար, պաշտոնական աղբյուրների հանդեպ առաջացել է անվստահության որոշակի մթնոլորտ։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930